ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում ազգամիջյան և միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու գերատեսչություն կստեղծվի։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»` հղում անելով իր աղբյուրներին։
Ենթադրվում է, որ նոր գերատեսչությունը կեթնարկվի անմիջապես նախագահին։ Թերթի տվյալներով, այժմ այդ կառույցի կառուցվածքն է մշակվում։ Բայց դրա ձևաչափը վերջնականապես որոշված չէ։
Դա կարող է նախարարություն լինել, որը կմիավորի այն լիազորությունները, որոնք այժմ ունեն Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը և ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչությունը։
Մյուս կողմից էլ, նոր գերատեչսությունը կարող է գործակալության կարգավիճակ ունենալ նախագահի ենթակայության տակ` նույն լայն լիազորություններով։
Նոր դաշնային գերատեսչությունը կզբաղվի բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են միգրացիային և ազգամիջյան հարաբերություններին։
Մարտի 28-ին տեղի է ունեցել նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստը, որտեղ քննարկվել է ապրիլի 24-ին ՌԴ նախգահի մասնակցությամբ մեծ նիստի նախապատրաստման հարցը, որտեղ նրանք կարող են անդրադառնալ այս թեմային։