ՌԴ–ն ու ՀՀ–ն կշարունակեն աշխատել բանկային ոլորտի իրավիճակը շտկելու ուղղությամբ. Պեսկով

«Միր» քարտ
«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշումը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցների սպառնալիքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն աշխատել բանկային ոլորտի իրավիճակի շտկման և ռիսկերի հեջավորման ուղղությամբ աշխատանքը, քննարկումը կշարունակվի:
«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշումների են բախվում՝ պատժամիջոցների սպառնալիքներ, երկրորդային պատժամիջոցներ և այլն։ Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները քայլեր են ձեռնարկում: Դա չի նշանակում, որ մենք մեր հայ ընկերների հետ չենք շարունակում մեր սեփական ռիսկերը հեջավորելու և իրավիճակը շտկելու աշխատանքը։ Դա հնարավոր է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ–ն հայ գործընկերների հետ կշարունակի քննարկել` ինչպես չեզոքացնել ամերիկացիների աննախադեպ ճնշումը։
Հիշեցնենք` մարտի 19–ին ՀՀ առևտրային բանկերը հայտարարեցին, որ մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30-ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։
Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկերում «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը