Պեսկովը մեկնաբանել է ահաբեկչության սպառնալիքի մասին Իրանի կողմից տվյալներ փոխանցելու լուրը

Դմիտրի Պեսկով
Իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ոչինչ հայտնի չէ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից առաջ Իրանի կողմից Ռուսաստանին անվտանգության սպառնալիքի մասին տվյալներ փոխանցելու մասին: Նա այդ մասին ասել է լրագրողներին։
Լրագրողներից մեկը նշել է, որ իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ումտեղի ունեցած ողբերգությունից մի քանի օր առաջ:
«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,– պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: