ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի 2 փոխնախարար է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքէջից։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նոր տեղակալներն են Տաթևիկ Սարգսյանը և Նարեկ Հովակիմյանը։
E-gov.am–ից նաև տեղեկանում ենք, որ Փաշինյանի հերթական որոշումներով էլ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը վերանշանակվել են փոխնախարարների պաշտոնում։
Դրանց նախորդած հրամանագրով էլ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել էր պաշտոնից: