Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը. Արխիվային լուսանկար
Կողմերը քննարկել են նաև տարբեր մակարդակներում Մոսկվայի և Անկարայի առաջիկա շփումների ժամանակացույցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Զարգացնելով մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված բանակցությունները` նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով Սեւծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության զարգացման համատեքստում»,-ասված է Լավրովի և Ֆիդանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են տարբեր մակարդակներում Մոսկվայի և Անկարայի առաջիկա շփումների ժամանակացույցը: