ԵՐԵՎԱՆ,1 ապրիլի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել, որում Ալբերտ Մովսեսյանը գրանցվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության անդամ։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Նիստի օրակարգում քննարկվել է նաև Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունը, որի համաձայն` Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
Նշենք, որ 2023–ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։