ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կիևը որոշել է ապրիլի 1-ը նշել հիմար լուրով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին հաղորդագրությունը, ըստ որի` նա իբր ուկրաինացիների ցեղասպանության կոչեր է արել։
«Քանի որ Կիևի ռեժիմը չկարողացավ ապրիլի 1-ը համատեղել Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետ, Բանկովայում որոշել են օրացույցում իրենց համար կարևոր օրը նշել հիմար լուրով, հո Հիմարի օրը (День дурака) զուր չէ՞ր անցնելու: Մանավանդ որ Զելենսկին մի ամբողջ տարի պատրաստվում էր տոնին»,- գրել է Զախարովան Telegram-յան ալիքում։
Նշենք, որ Ուկրաինային անվտանգության ծառայությունը Սիմոնյանին հեռակա մեղադրանք է ներկայացրել «ցեղասպանություն», «ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ», «պատերազմի քարոզչություն», «Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական հատուկ գործողության արդարացում, դրա մասնակիցների փառաբանում» հոդվածներով։