Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով

Իսրայելի հարվածը Սիրիայում Իրանի դեսպանատանը
Զահեդին նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներից է, ավելի վաղ նա զբաղեցրել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել Է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը ։
Զահեդին նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներից է, ավելի վաղ նա զբաղեցրել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը:
«Դիմադրության ճակատի ավագ հրամանատարներից մեկը՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, զոհվել է այսօր երեկոյան Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետեւանքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։