ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանությանը իսրայելական օդուժի հարվածից

ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմինը
ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմինը. Արխիվային լուսանկար
Սիրիայում Իրանի դեսպանը լրագրողներին ասել է, որ Իրանը վճռական պատասխան կտա Իսրայելի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Դամասկոսում Իրանի դեսպանությանը իսրայելական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է նաև ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմինը։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածից հետո Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին լրագրողներին ասել է, որ Իսրայելը խախտում է միջազգային օրենքները,ուստի Իրանը վճռական պատասխան կտա նրա գործողություններին։