ԵՐԵՎԱն, 1 ապրիլի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների նոր դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդը: Լևոն Արոնյանը, որը այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:
Տղամարդկանց վարկանիշային ցանկը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Լավագույն եռյակում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։
Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ․ Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ:
Կանանց վարկանիշը շարունակում է գլխավորել չինացի Հու Յիֆանը։