Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Ընդդիմության վերահսկողության տակ հայտնվել են նոր քաղաքներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում:
Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90 տոկոսը հաշվարկելուց հետո:
Ընդդիմության վերահսկողության տակ, բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, հայտնվել են նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։