Ավտովթար և փլուզում՝ Մուսալեռ գյուղում․ կա զոհ

«Opel»-ը բախվել է կայանած «GAZ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ տներից մեկի պատին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Մարտի 31-ին, ժամը 23։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավտովթար ու փլուզում Մուսալեռ գյուղում
Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1976 թ․) բախվել է կայանած «GAZ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքվ փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Ավտովթար ու փլուզում Մուսալեռ գյուղում