ԱՄՆ–ից եկած հրահանգիչները դասընթացներ կանցկացնեն ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատուների համար

ԱՄՆ–ից եկած հրահանգիչները դասընթացներ կանցկացնեն ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատուների համար
Ամերիկյան հրահանգիչները 5-օրյա դասընթացներ կանցկացնեն ՀՀ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք ՀՀ են ժամանել պաշտպանության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության շրջանակում:
«ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1–5–ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ–ից եկած հրահանգիչները դասընթացներ կանցկացնեն ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատուների համար
Ծրագրի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։