Քաղպայմանագրի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին լրագրողները հարցրել են Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բանակցություններին մասնակցելու նպատակահարմարության մասին։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պետական շահը պահանջում է մասնակցե Ամերիկա-Եվրամիություն–Հայաստան հանդիպմանը։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է նաև, որ Հայաստանը վերջին մի քանի տարիներին տնտեսական հսկա աճ է ապահովել ԵԱՏՄ շրջանակում։ Այդուհանդերձ, Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել շուկան։ Նա վստահեցրել է, որ արևմուտքի հետ կապերն ուղղված չեն դաշնակից Ռուսաստանի դեմ։