Տուգանքների տպատակը պետք է լինի ոչ թե վարորդին պատժելն այլ ավելի զգոն դարձնելը․ Պողոս Շահինյան

Sputnik
Ապրիլի 5-ին ուժի մեջ կմտնի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների վճարման նոր համակարգը։ Ըստ դրա՝ տուգանքի ծանուցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում՝ տուգանքի չափը 30 տոկոս կնվազի: Օրինակ, եթե դուք պետք է վճարեք 5000 դրամ տուգանք, ապա 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում վճարելու եք 3500 դրամ։ Նոր կանոնները վերաբերում են ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումներին։
Այս զիջումները կնպաստեն արդյոք երթևեկության անվտանգությանը․ Sputnik Արմենիան հարցն ուղղել է «Ճանապարհային անվտանգություն» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանին։