Մաքսատուրքը վճարվելու է փոխադրող ընկերության միջոցով․ Գարիկ Մինասյան

Sputnik
Օնլայն առևտրի շեմը, որի դեպքում ապրանքը գնողը մաքս չի վճարում, այսօրվանից նվազեցվել է։ Խոսքը վերաբերում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։ Մինչև այսօր անմաքս օնլայն առևտրի շեմը 200 հազար դրամ էր, այսօրվանից՝ 200 եվրո, այսինքն՝ մոտ 84 հազար դրամ։ Դրանից ավելի պատվեր ձևակերպելու դեպքում այսօրվանից ստիպված կլինենք վճարել նաև 15 տոկոս մաքսատուրք։
Ինչու փոխվեց շեմը, ինչպես և ով է հաշվարկելու մաքսային պարտավորությունը։ Մանրամասների համար դիմել ենք Պետեկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրակնացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանին։