ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ առնվազն 19 անգամ հարձակվել են ՌԴ Բելգորոդի մարզի տարածքի վրա, տուժածներ չկան: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram ալիքում։
Մարզպետի տեղեկություններով՝ ուկրաինական բանակը մարտի 30-ին հարձակվել է մարզի 7 սահմանամերձ շրջանների վրա։ Արձակվել է 24 արկ և կատարվել է 19 հարձակում անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Մարզպետը չի հայտնել արկերի քանակը, որոնք արձակվել են Գրայվորոնի շրջանում՝ մանրամասնելով, որ կրակոցները շարունակվում են:
Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան, վնասվածքներ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 19 առանձնատանը, 4 ավտոմեքենայում և ենթակառուցվածքային օբյեկտում:
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ուկրաինայի սահմանի երկարությունը Բելգորոդի շրջանի հետ կազմում է 350 կմ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: