Նեթանյահուն ճողվածքի հեռացման վիրահատություն կանցնի՝ ամբողջական անզգայացմամբ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ճողվածքի բուժման վիրահատություն կտանի՝ ամբողջական անզգայացմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակին։
Մարտի 30-ին պլանային ստուգման ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք է հայտնաբերվել։
«Բժիշկների խորհրդով որոշվել է, որ այսօր երեկոյան՝ մարտի 31-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո, Նեթանյահուն կժամանի հիվանդանոց՝ ճողվածքի հեռացման վիրահատության համար։ Վիրահատությունը կատարվելու է ամբողջական անզգայացմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս ընթացքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը: