Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ելույթում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից ուղերձ հղելիս. Արխիվային լուսանկար
Նա անդրադարձել է նաև ռուս–ուկրաինական և պաղեստինա– իսրայելական հակամարտություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին։ Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցել ու շարունակել երկխոսությունը միջազգային հանրության աջակցությամբ։
«Կոչ եմ անում օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ասել է հովվապետը։
Նա անդրադարձել է նաև ռուս–ուկրաինական հակամարտությանը ու կոչ արել կողմերին գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ իսրայելցիներին և պաղեստինցիներին հորդորել է հրադադար հաստատել:
Քահանայապետն իր ուղերձում հիշել է աշխարհի բոլոր թեժ կետերն ու իր հովվապետական հորդորը հղել։
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին 2–րդին և Արամ Ա–ին