ՀՕՊ-ը Յարոսլավլի մարզում 3 ուկրաինական դրոն է խոցել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները Յարոսլավլի մարզի երկնքում ոչնչացրել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2024 թվականի մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Յարոսլավլի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: