Երևանում 3 ավտոմեքենա են բախվել իրար. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ պարեկի կողմից լուսաձայնային ազդանշանները եղել են միացված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այսօր ժամը 14։25-ի սահմաններում Երևանի Գյուլբենկյան-Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են երեք ավտոմեքենա, որոնցից մեկը` պարեկային ծառայության։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Վթարի հետևանքով պարեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը գողության ահազանգով մեկնում էր դեպքի վայր։ Նախաքննության ընթացքում պարզվելու է՝ արդյոք նա կարմիր լույսի առկայությամբ է փորձել հատել խաչմերուկը, թե ոչ»,– գրված է կայքում։
Նշվում է, որ դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ պարեկի կողմից լուսաձայնային ազդանշանները եղել են միացված։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։