Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը Վրաստանի արևմուտքում է, իսկ օջախը՝ 5 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Երկրագիտության ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների՝ 4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով՝ տեղական ժամանակով 17:50-ին:
Էպիկենտրոնը Վրաստանի արևմուտքում է՝ Օնի քաղաքից հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:
Նշենք, որ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճա և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան):
Երեք երկրաշարժ է այսօր գրանցվել Վրաստանում
Էպիկենտրոնային գոտում ցնցումների ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժի հետևանքով մոտ 200 մարդ էր զոհվել, ավերվել էր գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։