Նույնականացվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ի ահաբեկչության 134 զոհեր

Քննիչներն աշխատում են տուժածների հետ՝ հանցագործության հանգամանքների վերաբերյալ հանգամանալի ցուցմունքներ ստանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Նույնականացվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության 134 զոհեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նշվում է, որ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին զեկուցվել է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչության հետաքննության ընթացքի վերաբերյալ։ Քննիչների և քրեագետների աշխատանքն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։
Նշվում է, որ քննիչներն աշխատում են տուժածների հետ՝ հանցագործության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ ստանալու համար: Ինչպես հայտնում է ՌԴ ՔԿ-ն, շարունակվում են գենետիկական փորձաքննությունները՝ մյուս զոհերի ինքնությունը պարզելու համար։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: