Զորական գյուղում տուն է այրվել. 54-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Տավուշի մարզի Զորական գյուղում տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է մարտի 29-ին, ժամը 15:41-ին։
«Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Տան ներսում հայտնաբերվել է 1970 թ. ծնված Ս. Մ.–ի դին»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 16:47-ին: Այրվել է տունը` մոտ 63 քմ։
Զորական գյուղում տուն է այրվել