Վրաստանում վերականգնել են բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի ՀՀ

Բագրատաշեն տանող ճանապարհ. Արխիվային լուսանկար
Երթևեկության սահմանափակումները սահմանվել են ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վրաստանում վերականգնել են բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Մարտի 28-ի առավոտյան բքի և վատ տեսանելիության պատճառով արգելվել րէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ներպետական նշանակության Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94–110-րդ կիլոմետր (Պառավանի Լեռնանցք) հատվածում:
Նույն մայրուղու 110–147 կմ վրա երթևեկությունն արգելված էր ավելի քան 22 նստատեղ ունեցող ծանր բեռնատարների և տրանսպորտային միջոցների համար: