ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանում Ռուսական տունը պատրաստվում է Հայաստանի և Ռուսաստանի հայտնի քաղաքագետների և վերլուծաբանների մասնակցությամբ բանավիճային հարթակ ստեղծել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց կազմակերպության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, նախագծի թիրախային լսարանն ուսանողներն են, ասպիրանտները, վերլուծաբանները։
«Քննարկումները վարելու են հրավիրված փորձագետներ Ռուսաստանից և Հայաստանից։ Հարցերը կներառեն քաղաքականություն, քաղաքագիտություն, ժամանակակից միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն։ Նախագիծը նախատեսում ենք սկսել ապրիլի սկզբից»,– նշեց Անդրեևան։
Գաղափարը մարդկանց խոսելու, միմյանց հետ շփվելու հնարավորություն տալն է։ Կազմակերպիչները կորոշեն միջոցառման թեմաները, կընտրվի փորձագետ, որը կվարի քննարկումները: Առաջին քննարկման մոդերատորը կլինի հայ փորձագետ, կովկասագետ Կարեն Իգիթյանը:
«...Բայց դա չի լինի այն դասախոսը, որը մեկուկես ժամ ելույթ ունեցավ և հեռացավ։ Փորձագետը թեման իր տեսանկյունից կմատուցի, այնուհետև մասնակիցները հնարավորություն կունենան քննարկում սկսել, համաձայնել կամ չհամաձայնել այս կամ այն հարցի շուրջ, բերել իրենց փաստարկները: Ցանկանում ենք նման ինտերակտիվ հարթակ ստեղծել, լսել ընդդիմախոսներին։ Մեզ պետք չէ, որ մարդիկ գան ու ասեն ՝ ամեն ինչ լավ է, ու ցրվեն։ Ի վերջո, ինչպես գիտենք, ճշմարտությունը հաճախ ծնվում է հենց վեճի մեջ»,– ասաց նա։
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այդ քննարկումների ընթացքում հնարավոր կլինի հստակ արդյունքներ գրանցվել, որոնք ապագայում կօգտագործվեն հետագա զարգացումների տեսքով։