«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը . Արխիվային լուսանկար
Հովհաննես Մանուկյանի խոսքով` շարունակելու է իր գործունեությունը մասնավոր դաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ը։
«Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։ Մնալու եմ իմ հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների»,–ասել է Մանուկյանը։
Նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը այդ պաշտոնին նշաակվել էր 2023 թվականի ապրիլի 3–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը։