Ասուլիս. «Ինչ անակնկալներ են պատրաստել Սաթի Սպիվակովան և Մոսկվայի Ազգերի թատրոնը»

Սաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Ապրիլի 2-ին ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Սաթի Սպիվակովա և ռեժիսոր Դմիտրի Սերդյուկ կպատմեն Երևանում սպասվող ներկայացման, Երևանի արյունաբանական կենտրոն այցի նպատակների և մտավորականության հետ հանդիպման մասին:
Sputnik
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Երևանում առաջին անգամ տեղի կունենան Մոսկվայի Ազգերի թատրոնի հյուրախաղերը: Հայ հանդիսատեսը կտեսնի Մարիա Վարդենգի պիեսի հիման վրա բեմադրված «Դեղձանիկը» ներկայացումը: Օպերային մեծագույն դիվա Մարիա Կալասի գլխավոր դերը կկատարի հայազգի ռուսաստանցի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան:
Այնուամենայնիվ, սրանք այնքան էլ սովորական հյուրախաղեր չեն։ Ներկայացման նախօրեին Սպիվակովան թատրոնի մյուս դերասանների հետ կայցելի Երևանի արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունք: Իսկ արդեն ապրիլի 7-ին՝ Ավետման և Կանանց ազգային տոնի օրը, Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնում տեղի կունենա Սաթի Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստագետների հետ:
Ապրիլի 2-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ստեղծագործական խումբը կպատմի առաջիկա ներկայացման, Երևանի արյունաբանական կենտրոն այցի նպատակների և մտավորականության հետ հանդիպման մասին:
Ասուլիսին կմասնակցեն`
- Սաթի Սպիվակովա
- Ներկայացման ռեժիսոր Դմիտրի Սերդյուկ
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։