102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում վտանգավոր դեմագոգիա են անվանել ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ զրույցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՌԴ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Խոսակցություններն այն մասին, թե ռուս սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կարող է ամրապնդել Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- ասել են ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի՝ «Ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, հայտարարել են, որ Հայաստանին ստիպելով վերանայել ստեղծված անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում։