Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սահմանափակումները մտցվել են ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը։
Բքի և վատ տեսանելիության պատճառով մայրուղու 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նույն մայրուղու 110-147 կմ-ում երթևեկությունն արգելվում է ծանր բեռնատարների ու ավելի քան 22 նստատեղ ունեցող տրանսպորտի համար: