ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կոչ է արել ուշադիր հետևել Telegram–ին, քանի որ այսօր այն գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքին։ Այս մասին նա հայտնել է Life պարբերականին։
«Անկասկած, մենք սպասում ենք, որ Պավել Դուրովն ավելի ուշադիր կլինի, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսն ավելի ու ավելի հաճախ է գործիք դառնում ահաբեկիչների ձեռքում, օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»,– ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում Telegram–ն արգելափակելու որևէ ծրագիր չկա։