ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Սևաստոպոլի մոտ ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը: Այս մասին հայտնել է շրջանի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Ռազմական ինքնաթիռ է ընկել ծովը։ Քաղաքացիական օբյեկտներ չեն տուժել։ Օդաչուն կատապուլտվել է։ Նրան դուրս են բերել Սևաստոպոլի փրկարարական ծառայության աշխատակիցները` ափից 200 մետր հեռավորության վրա», - գրել է Ռազվոժաևը։
Մարզպետը հավելել է, որ օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում։