Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը . Արխիվային լուսանկար
Նշենք, որ 2021 թվականից մինչ օրս Շուռնուխի տների կառուցման ծրագիրը 5 անգամ հետաձգվել է, ներկայում էլ վերջնաժամկետ է նշվում ապրիլ ամիսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից բազմաթիվ այլ ծրագրեր կան։
Նշենք, որ Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։
«Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,– դիմելով լրագրողներին` ասաց Ղուկասյանը։
Հարցին` արդյոք Սյունիքի մարզում հանձնման ենթակա տարածքներ կան, Ղուկասյանը վստահեցրեց` նման հարց չկա։
Շուռնուխի նոր թաղամասը դեռ պատրաստ չէ. իշխանությունը նորից տապալել է հանձնման ժամկետները