ԵԽ քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

ԵԽ. Ստրասբուրգ. Արխիվային լուսանկար
Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։
«Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ»,– նշվում է կայքում։
Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։
Նշենք, որ Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաև ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական վերահսկողություն։