Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին

Շահրամանյանը «Ֆիգարոյին» տված հարցազրույցում նշել էր, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևան հետաքրքրվել է հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակից։
Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարոյին» տված հարցազրույցում նշել էր, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ են կամ հաշմանդամություն ունեն, նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։