ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Երևանում կայանալիք «Հայաստան-ԲՐԻԿՍ» համաժողովի նախաձեռնությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««Հայաստան-ԲՐԻԿՍ» համաժողովը ոչ կառավարական նախաձեռնություն է, և ՌԴ-ն ողջունում է նման համագործակցությունը, պատրաստ է աջակցել դրան»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է այյն բանին, որ համաժողովը տեղի է ունենում ԵՄ-ի հետ պաշտոնական Երևանի մերձեցման ֆոնին, ապա Մարիա Զախարովան ասում է, որ եթե դա օգուտ կբերի Հայաստանի ժողովրդին, ուրեմն ողջունել է։
«Այն, ինչ կլինի հօգուտ հայ ազգի, իհարկե ողջունելի է, կարևորը, որ գառան մորթու տակ թաքնված ԵՄ–ի խոստումները իրականում չլինեն արյուարբու գայլ կամ առյուծ։ Խոստանալով բարեկեցություն՝ նրանք արյուն են խմում»,– ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ «Հայաստան-ԲՐԻԿՍ» առաջին միջազգային համաժողովը տեղի կունենա մարտի 30-ին Երևանում:
Համաժողովի կազմակերպիչն է «Միասին» հասարակական կազմակերպությունը՝ Հայ-ռուսական գործարար խորհրդի աջակցությամբ: Միջոցառման գործընկերներն են ԲՐԻԿՍ անդամ երկրների և Հայաստանի առաջատար գործարար և վերլուծական կենտրոնները: Միջոցառման պաշտոնական տեղեկատվական գործընկերն է ԲՐԻԿՍ հեռուստաընկերությունը: