ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի ցուցակը. այնտեղ 143 անուն է

Տեղեկատվությունը ճշգրտվելու է ըստ դատաբժշկական հետազոտությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը, որում 143 մարդ կա: Դրանք այսօր, Մոսկվայի ժամանակով 20.15-ի դրությամբ, հայտնի տվյալներն են։
Ցուցակըհրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: Նշվում է, որ տեղեկատվությունը կճշգրտվի դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա):
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։