«Կրոկուսում» տուժած 76 անձ դուրս է գրվել հիվանդանոցից, 80-ը շարունակում է բուժվել. ՌԴ ԱՆ

Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ ստացիոնար բուժման մեջ է գտնվում 6 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 76 տուժած, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն կգտնվեն բժիշկների հսկողության ներքո: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Ստացիոնար բուժման մեջ է մնում 80 մարդ, այդ թվում՝ 6 երեխա»,- ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավարը:
Ահաբեկչությունը նախապատրաստել են իսլամիստները, օգնել են ուկրաինացիները. Բորտնիկով
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։ Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա):
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։