ՀՀ առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի. Փաշինյանը որոշում է ստորագրել

Լևոն Հակոբյանը 5 տարի անց նշանակվել է նույն պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Հակոբյանը 2019թ–ի մարտի 25–ին նշանակվել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և նույն թվականի դեկտեմբերին ազատվել պաշտոնից։
Հիշեցնենք` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 3 տեղակալ ունի։ Նրանցից մեկը Արմեն Նազարյանն էր, որ փետրվարի 23-ին ազատվեց պաշտոնից։