Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024-ի մասնակիցները

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները
Առաջնությունը կկայանա Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մարտի 26-ին տեղի ունեցան ֆուտբոլի Եվրոպայի 2024 թթ. առաջնության վերջին ուղեգրերի համար հանդիպումները։
Եզրափակիչ փուլ են դուրս եկել Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Շոտլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Սլովենիան, Չեխիան, Վրաստանը, Ուկրաինան, Խորվաթիան և Լեհաստանը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Մրցաշարի խաղերը տեղի կունենան Բեռլինում, Համբուրգում, Գելզենկիրխենում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Լայպցիգում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում։
Հավելենք, որ Վրաստանն առաջին անգամ է հասել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։