ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Եվրատեսիլ 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։ Տեղեկությունը հրապարակվել է «Եվրատեսիլի» պաշտոնական էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լադանիվան» հանդես է գալու հայերեն երգով, որը կոչվում է «Ժակո»։ Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ նրանք ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։
Երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենան 16 երկրի ներկայացուցիչներ։ Այդ փուլի բացումը կանի Մալթան, ապա Ալբանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Ավստրիան, Դանիան, Հայաստանը, Լատվիան, Իսպանիան, Սան Մարինոն, Վրաստանը, Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Իսրայելը, Նորվեգիան և Նիդեռլանդները։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում