ԵԽԽՎ-ն խորհուրդ է տվել հաստատել Կոսովոյի անդամակցությունը կառույցին

Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Կոսովոյի Հանրապետության հարցումը կառույցին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվել հաստատել այն: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ԵԽԽՎ-ն քաղաքական հանձնաժողովը։
«Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Փարիզում առաջարկել է Կոսովոյին հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիան կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիային «վատ նորություններ» են սպասվում: