ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Բելգորոդին մոտենալիս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է ինքնաթիռային տիպի երեք ԱԹՍ։ Օպերատիվ ծառայությունները ճշտում են հետևանքների մասին տեղեկատվությունը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան»,-Telegram-ի ալիքում նշել է Գլադկովը։
ՌԴ ՊՆ-ն ճշտել է, որ հարձակման փորձը եղել է Մոսկվայի ժամանակով 17:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին):
«Մոսկվայի ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք», – նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, հարձակվում են ՌԴ սահմանամերձ շրջանների վրա, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: