Զելենսկին պաշտոնից ազատել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարին

Վլադիմիր Զելենսկի
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Ալեքսանդր Լիտվինենկոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի համապատասխան հրամանագրում։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Ալեքսանդր Լիտվինենկոն, որը նախկինում զբաղեցնում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Լիտվինենկոյի փոխարեն արտաքին հետախուզությունը կղեկավարի Օլեգ Իվաշչենկոն, նրա նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է նաև Ուկրաինայի նախագահի կայքում։ Նախկինում Իվաշչենկոն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն