Սաթի Սպիվակովան` Մարիա Կալլասի դերում. «Ազգերի թատրոնը» հյուրախաղերով կլինի Երևանում

Հաղորդավարուհին Երևանում մի շարք հանդիպումներ է ունենալու, մասնակցելու էէ միջոցառումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հաղորդավարուհի, աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան և Մոսկվայի Ազգերի թատրոնը հյուրախաղերով շուտով կլինեն Երևանում։
Սաթի Սպիվակովան Մոսկվայի Ազգերի թատրոնի բեմում
Թատրոնը ապրիլի 5-ին և 6-ին երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը» ներկայացումը։ Օպերային երգչուհի Մարիա Կալլասի դերում հանդես կգա Սաթի Սպիվակովան։
««Ազգերի թատրոնի» հետ մեր այս նախագիծն ունի ավելի լայն նշանակություն: Այն ուղեկցվում է զուգահեռ միջոցառումներով, որոնք կրում են սոցիալական և մարդասիրական ուղերձ։ Այստեղ նաև սփյուռքում ապրող հայտնի ու հաջողակ հայերի ուշադրությունը, ջանքերն ու ռեսուրսները դեպի Հայաստան ուղղելու գաղափար է դրված, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է հատկապես այսօր», - նշել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:
Երևանում գտնվելու ընթացքում Սաթի Սպիվակովայի օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Նա ապրիլի 3-ին այցելելու է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։ Հաղորդավարուհին երեխաների համար ցանկանում է տոն կազմակերպել, նաև քաջալերել նրանց ծնողներին։
Սաթի Սպիվակովայի «Իրական դասական»–ը. ինչո՞ւ է նա դժվարանում խոսել այսօրվա Հայաստանի մասին
Ապրիլի 7-ին էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա Սաթի Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստի գործիչների հետ: Հանդիպումը կվարի լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը, այն կուղեկցվի հայտնի ջազ երաժիշտ Գարի Քյոսայանի ու նրա բենդի ելույթով:
Հավելենք, որ Սաթի Սպիվակովան հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն է։