Մահապատժի կիրառումը վերլուծելու համար պետք է աշխատանքային խումբ ստեղծել. Պետդումայի խոսնակ

Վյաչեսլավ Վոլոդին
Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով` ՌԴ–ում մահապատիժը վերադարձնելու համար բավական է Սահմանադրական դատարանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել մահապատժի կիրառման և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ օրենսդրությունը վերլուծելու համար:
Նա նշել է, որ մահապատիժը վերականգնելու համար Սահմանադրական դատարանի որոշումը բավարար է։
«Ո՛չ մեր Սահմանադրության, ո՛չ քրեական օրենսդրության մեջ մահապատիժը չի չեղարկվել, կա Սահմանադրական դատարանի որոշում, որն առկախել է նման դատավճռի կայացումը, այդ պատճառով ոչ մի հանրաքվե պետք չէ, այդ հարցում բավական է Սահմանադրական դատարանի որոշումը», - ասել է Վոլոդինը լիագումար նիստում:
Նա առաջարկել է, որ աշխատանքային խումբը գլխավորի Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան, իսկ Պետդումայի պետական շինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովն ընդգրկվի խմբում։
Ավելի վաղ «Արդար Ռուսաստան. հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, որ պնդելու է` մահապատիժը վերադարձնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի:
Դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին