«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվածներից 120-ը նույնականացվել են

«Կրոկուս Սիթի Հոլ». Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԻՆ-ի վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ «Կրոկուսի» ահաբեկչության հետևանքով զոհվածներից 120-ը նույնականացվել են։ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է վերջին թարմացված ցուցակը։
Նշենք, որ ցանկում 1 ՀՀ քաղաքացու տվյալներ կան՝ Լիլիթ Իսրայելյան։
Ահաբեկչությունը նախապատրաստել են իսլամիստները, օգնել են ուկրաինացիները. Բորտնիկով
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։