ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երկու հայ ըմբիշներ Բաքվում ապրիլի 5-7-ը կմասնակցեն Եվրոպայի ընտրական մրցաշարին։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` UWW–ն։
Ուկրաինան ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Էրիկ Առուշանյանը (65 կգ) և Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սահակյանը (67 կգ) Ադրբեջան կմեկնեն օլիմպիական ուղեգրի համար։
Հայաստանի հավաքականը չի մասնակցի այդ մրցաշարին, սակայն կմասնակցի մայիսի 9-12-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի ընտրական մրցաշարին։