ՀԱԷԿ–ում կիրականացվեն հովացման համակարգի նախագծման, մոնտաժի և տեղադրման աշխատանքներ. Էդուարդ Մարտիրոսյան

Sputnik
Սոչիում ընթացող «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը պայմանագիր են ստորագրել ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեակտորայինբաժանմունքի սարքավորումների արդիականցման վերաբերյալ։
«ՀԱԷԿ–ում կիրականացվեն հովացման համակարգի նախագծման, մոնտաժի և տեղադրման աշխատանքներ»,– լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԷԿ–ի տնօրենը` պարզաբանելով, թե ինչ է ենթադրում ստորագրված փաստաթուղթը։