Փաշինյանի անատամ զիջողականությունից Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում.Զուրաբյան

Sputnik
Բաքուն չի սահմանափակվում Տավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղերն անհապաղ հանձնելու պահանջով։ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայերի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Ըստ ադրբեջանական մամուլի` Բաքվի դատարանի որոշմամբ՝ խափանման միջոց են ընտրել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո ու երկրի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
«Նիկոլ Փաշինյանի անատամ ու չպատճառաբանված զիջողականությունն ավելի է գրգռում Ադրբեջանի ախորժակը, դրանից Բաքուն ավելի ագրեսիվ է դառնում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։